Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Ն.Ս. Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
4-րդ դարի երկրորդ կեսին Հայ առաքելական սուրբ եկեղեցին ապրում էր իրադարձություններով լի շրջան: Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Մեծը 354 թ. Աշտիշատում գումարում է մի ժողով, որի միջոցով փորձում է կանոնավորել հոգևոր կյանքը հայոց երկրում:
Երբ ձեր ամանների մեջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը քոռ էր լինում, ձեր հնձանների մեջ խաղող էիք լցնում՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։
«Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում «Մշակույթ և հասարակություն» ՀԿ-ն ուսումնասիրություններ է իրականացնում Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի Հանրապետության այլ տարածքներում բնակվող հայության կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ:
Իրանի իշխանություններն սկսել են քաղաքացիներին նախապատրաստել, որ Իսլամական հեղափոխության գերագույն ղեկավար (ռահբար) Ալի Համենեին իրավահաջորդ պետք կլինի:
ՀՀ մշակույթի նախարարության, Դանիայում ՀՀ դեսպանության և Տավուշի թեմի աջակցությամբ` հոկտեմբերի 10-16-ին Հայաստանում հանդես կգա Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Պիտեր Արենդթ):
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...